05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրում եմ հային…

Դերասան Հովհաննես Ազոյանը իր տպավորություններով է կիսվել ֆեյսբուքյան հանրագրում.

«Քանի որ մի քանի օր է ինչ դուրս եմ եկել Բաղրամյան պողոտայի հայտնի դեպքերի լարված հոգևիճակից, ուզում եմ արդեն թարմ մտքով կարծիքս հայտնել…)) նախ արդեն կարոտել եմ այնտեղի ընդհանուր դրական մթնոլորտը)))) , այնտեղ ես տեսա մարդկանց ոգիներ, որը երբեք չէի տեսել… երիտասարդների , թեկուզ անփորձ , սակայն ազնիվ ու համառ միտք տեսա նաև… նաև կային մարդիկ ովքեր այդքան էլ առաջադեմ չէին, բայց 2 օրից նրանք նույնպես դարձան այդ չքնաղ տեսարանի կարևոր գույներից մեկը… միջազգային լրատվամիջոցների լրագրողները զարմացած էին ու հիացած ցույցի այս նոր տեսակով, underground տեսակով… պոզիտիվ էր ամենուր…

նկատեցի նաև, թէ ինչքան են մարդիկ սիրում ինձ…))) ու մտածում էի երանի իսկապես արժանի լինեմ ու երբեք հուսախաբ չանեմ։ Այնտեղ գտնվող յուրաքանչյուրը բավարարված էր ու հաղթած, հաղթած նախ ինքն իրեն, իր վախերը, իր հիասթափությանը, իր անորոշությանը, իր անառողջ կարծրատիպերը… մի խոսքով հայը այնտեղ հաղթել էր իր գաղջ կյանքին… ու այդ ոգին այլևս բնակվում է Հայաստանում… և նրան հնարավոր չէ սպանել, ծեծել,բանտարկել, վախեցնել, գնել, փչացնել… կամ արտաքսել… իսկ ցույցից դուրս, փողոցում, ես հանդիպում էի տարբեր տարբեր մարդկանց, ովքեր չեին թաքցնում իրենց աչքերի փայլը, որտեղ արտացոլված էր Հայաստանի լուսավոր ապագան… Սիրում եմ հային…։

Հ.գ …մենք ռեսուրս ունենք ամենինչ սկսել մաքուր էջից: Կուզեի այնտեղ տեսնել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Եվրամիության դրոշները»

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ