07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իմ վարչապետը չունի, Ծառուկյանը կարող է՝ ունի, ինձ չի հետաքրքրում. Երիցյան /վիդեո/

«Այդ ուղղությամբ մենք աշխատանքներ տանում ենք, սակայն այնպես չէ, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ամեն օր լինի այդ գազալցակայաններում։ Իհարկե, մենք թույլտվությունները տալիս ենք, այնտեղ գնում, ստուգումներ են անում, սակայն եթե ավել են լիցքավորում, կամ գազի բալոնը անորակ է լինում, դրա համար էլ պայթյուն է լինում»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ խոսելով գազալցակայաններում տարվող ստուգումներից:

Նա նկատեց, որ ՀՀ մեքենաների 60-70 տոկոսը, եթե ոչ ավելին՝ գազով են աշխատում, դրա համար խնդիրները գազի հետ կապված ավելի շատ են լինում։ Հարցին, թե խնդիրները ում բացթողոման արդյունքն է, նա ասաց.«Ես գտնում եմ, որ գազալցակայանի աշխատակիցները չափից ավելի շատ են լիցքավորում, որ իրենց մոտ գնան, քանի որ գազալցակայանների թիվը շատացել»։ Նա ասաց, որ ուսումնասիրություններ արվել են, արվում են, և գազալցակայարանները պատժվել են, աշխատանքները շարունակվում են։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե գազալցակայարաններ ունեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երիցյանն ասաց.«Մենք բոլոր գազալցակայարանները ստուգում ենք, չկա այնպիսի գազալացակայան, որ մենք չստուգենք, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, Հովիկ Աբրահամյանին, ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի։ Գագիկ Ծառուկյանը կարող է՝ ունի, ես չգիտեմ, և ինձ չի հետաքրքրում»։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ