Հետո ասում են՝ ո՞նց կառուցենք
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց նախորդ որոշումներից մեկում փոփոխություն կատարելու հարցը: Առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրում կատարել փոփոխություններ, միջոցառումների իրականացման ժամանակացույցը փոխել :
Նախարարը նշեց, որ հստակեցվելու է այս ոլորտում իրականացվող գործողությունների ժամանակացույցը, արդյունավետությունն է բարձրացվելու, քանի որ նախատեսված է բազմաբնակարան շենքերի կատարելագործման միջոցառումները հարմարեցնել կառավարության այս տարվա ծրագրին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանին հետաքրքրեց, թե սրանով ինչ հարց են լուծում: Այս տարի բազմաբնակարան շենքերի կառավարման ամբողջ ծրագիրը դրել են որպես օրենսդրական փոփոխություն, եղավ նախարարի պատասխանը:
Վարչապետը հորդորեց ուշադրություն դարձնել հատկապես շենքերի վթարային վիճակին Երևանում, Վանաձորում, Գյումրիում: Բնակֆոնդի պահպանման մասին պետք է մտածել, ասաց ՝ հավելելով, թե թողնում ենք չորրորդ, հինգերորդ կարգի վթարային են դառնում շենքերը, ապա ասում են՝ ոնց կառուցենք, դրա համար օրենք պիտի ընդունել:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս փոփոխությամբ սկիզբն են դնում նման օրենսդրական նախաձեռնության:
Բնակֆոնդի պահպանման հստակ քայլեր պիտի լինեն, վարչապետի համզումն է: