Ինչու «իզութոզով» կորավ Վաղինակ Շուշանյանը. Հրապարակ
«Պայքար, «Լուսավորիչ», «Կամանդոս» . սրանք այն նախաձեռնություններն են, որոնք Ազատության հրապարակում պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ազատության հարապարակում է նաեւ հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը: Խայտաբղետ բազմության մեջ շարժման նախահայրը` «Ոչ թալանին» նախաձեռնությունը Ազատության հրապարակում «իզութոզով» անհետացել է:
Ինչ դիրքորոշում ունեն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պայքարի այս փուլում, դեռեւս հստակ չի նշմարվում: Թերթը զրուցել է նախաձեռնության համակարգող Վաղինակ Շուշանյանի հետ:
Պատասխանելով հարցին` դուք չեք միացել Ազատույան հրապարակում հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանին, Շուշանյանը մասնավորապես ասել է.
«Նախաձեռնության անդամներին այս օրերին Բաղրամյան պողոտայում եւ այժմ Ազատության հրապարակում չեք տեսնում, քանի որ Ազատության հրապարակում դրվել է ռեժիմի հեռացման պահանջ, մենք զբաղվում ենք հոսանքի չթանկացման պահանջով: Հացադուլն ամենածայրահեղ քայլն է, ցանկացած քայլ, բայց ոչ հացադուլ»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: