Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում
Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Ավստրիայի Հանրապետության ռազմական կցորդ, գեներալ Հելմուտ Ֆելներին` վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ, և Հայաստանում Ավստրիայի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Քրիստիան Սմուտեկին (նստավայրը` ք.Մոսկվա):
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ռազմական կցորդ, գեներալ Հ. Ֆելներին առաքելության ընթացքում իրականացված աշխատանքի համար և շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ք.Սմուտեկին` մաղթելով արգասաբեր աշխատանք:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական կապերի խորացման և ամրապնդման ուղղությամբ: