Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջազային համերգ Մարսելում
Հուլիսի 3-ին Մարսելի Մոլին զբոսայգում տեղի ունեցավ ջազային համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ֆրանսահայ հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր Անդրե Մանուկյանի ջազային խմբի և ֆրանսահայ ճանաչված դուդուկահար Լևոն Մինասյանի մասնակցությամբ «Հայաստան» կարգախոսով անցկացված համերգը կազմակերպել էր Մարսելի 11-12 քաղաքապետարանը` Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:
Համերգին ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Բելգիայից, Շվեյցարիայից, Լյուքսեմբուրգից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Եվրախորհրդարանի պատգամավորներ:
Համերգի բացման խոսքում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն քննադատության ենթարկեց Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում` կարևորելով իր իսկ կողմից Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացրած ցեղասպանության ժխտումը քրեականացնող համապատասխան օրինագիծը և դրա ընդունման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ իրենց քաղաքապետարանը հուլիսի 3-ը հռչակել է որպես Հայաստանի օր:
Համերգն արժանացան ջերմ ընդունելությանն ավելի քան հինգ հազար հանդիսատեսի կողմից և լուսաբանվեցին լրատվամիջոցներով: