Նախ թող մի հատ իրանք իրար մեջ համակարգեն. Շարմազանովը՝ «Ժառանգությունից» /վիդեո/
«Ինձ համար համակարգող խումբը նրանք են, ովքեր արդեն մի քանի շաբաթ շարունակ կազմակերպում ու պայքարում են, իսկ քաղաքական պայքար եթե ծավալում են, թող մղեն ընտրությունների ժամանակ: Մղեցին, ու տեսանք, այդ քաղաքական պայքարի արդյունքոըմ խմբակցության ղեկավարը խոսում է, մյուս անդամը հակաճառվում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ արդեն քաղաքական կոչեր են հնչում Բաղրամյան պողոտայում, արդյոք չի անհանգստացնում դա իշխանությանը:
«Նախ թող մի հատ իրանք իրար մեջ համակարգեն, համակարգող խումբ ստեղծեն իրենց կուսակցությունում, ով է ճիշտ, ով՝ սխալ»,-ասաց նա՝ հիշեցնելով երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի ու Զարուհի Փոստանջյանի միջև ծագած կոնֆլիկտը: