Գագիկ Խաչատրյանը համառորեն դիմադրում է. Հայկական Ժամանակ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Ֆինանսների նախարարությունից անջատել Հարկային ծառայությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն, համառորեն դիմադրում է այս ծրագրին:
«Երեկ, երբ Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Նելլի Մանուչարյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա պատասխանեց.
«Նման տեղեկատվության չենք տիրապետում»: Իշխանական շրջանակներքում նշվում է, որ Աբրահամյանի սույն ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այս պահի դրությամբ Ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը շատ ավելի ազդեցիկ դեմք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդուամենայնիվ, նույն շրջանակներում չեն բացառում, որ վարչապետին հաջողվի իրականություն դարձնել իր ցանկությունը»: