Վրաերթի են ենթարկել 8-ամյա տղային
«ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը hունիսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: