Հայաստան, արի Բաղրամյան
Սիրելի՛ ժողովուրդ,
Քանի որ երեկ նախաձեռնող խմբի շրջանակներում լիակատար համաձայնություն չեղավ, անհրաժեշտ է վերանայել մեր պայքարի տրամաբանությունը:
Մենք՝ շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ընթացող պայքարի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մեր պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չի փոխվել:
Մենք պահանջում ենք.
1. Չեղարկել էլեկտրաէներգիայի հակասոցիալական որոշումը
2. Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումն ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ
3. Վերանայել սակագինը նվազեցման միտումով
Իսկ հիմա ամենակարևորը.
Հայաստանի Հանրապետության ազատ և պահանջատեր քաղաքացինե՛ր, նստացույցի մասնակիցնե՛ր, սիրելի՛ երևանցիներ, մարզերում բնակվող հայրենակիցնե՛ր, մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը: Խնդրում ենք գրել ձեր առաջարկները պայքարի հետագա քայլերի վերաբերյալ և բերել բեմի մոտ: Դա կօգնի մեր պայքարին հաղորդել դեմոկրատական ոգի և կիրառել ուղիղ ժողովրդավարության սկզբունքներ որոշումների կայացման ժամանակ:
Մենք կստեղծենք խումբ, որը կդիտարկի և կհամադրի ձեր առաջարկները հատ առ հատ: Վերջնական որոշումները կկայացնենք բոլորս միասին:
Հայաստան, արի Բաղրամյան