Մի տեղ քննարկում են հետագա անելիքները, մյուսում՝ խաղում /վիդեո/
Այսօր Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում քչաթիվ մարդիկ են շարունակում պայքարը: Բաղրամյանում հայտարարությամբ հանդես եկավ ակտիվիստներից մեկը։ Նա նշեց, որ ունեն մի քանի խնդիրներ, որոնք պետք է լուծեն։
«Բաց հարթակ է ձևավորվում, որտեղ կխնդրենք հիմնականում հանդես գան մասնագետները՝ մեր հիմնական պահանջների վերաբերյալ՝ երեք րոպե ժամանակում»,-ասաց նա և ներկայացրեց այդ երեք պահանջները՝ չեղյալ համարել ՀԾԿՀ՝ էլեկտրաէներգիայի սակագնի որոշումը, գործողություններ իրականացնել սակագնի իջեցնելու նպատակով, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։
Ազատության հրապարակում հանրային քննարկման ժամանակ քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Արեգունին ասաց, որ միայն ՀԷՑ-ում իրականացրած աուդիտը ճիշտ չի որոշելու էլեկտրաէներգիայի սակագնի գոյացման հարցը, արդյունավետ կամ անարդյունավետ լինելը։
Նշենք, որ Բաղրամյանում շարունակում են նաև երգել, խաղեր խաղալ: