16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լրագրողների նկատմամբ ագրեսիվ գործողությունները չեն կարող անպատիժ մնալ

«Եթե տասը տարի հետ նայենք, կտեսնենք թե ինչքան դժվար էր քաղաքացիական հասարակության պայքարը, ցանկացած նման պրոցես փակուղի էր մտնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ խոսելով Բաղրամյան պողոտայի իրադարձությունների լուսբանումից: Ըստ նրա՝ ուղիղ եթերը հասարակությանը հնարավորություն է տալիս օն-լայն հետևել պրոցեսներին, հասարակությունն իր ուշադրություն կենտրոնում է պահում այդ ամենն, իսկ իշխանությունն էլ ավելի զգոն է պահում իրան, քանի որ առաջվա նման հնարավոր չի լինելու փակել ինֆոմացիայի ուղիները:

Միաժամանակ Օհանյանը նկատեց. «Մեր լրագրողներն ամենախոցելի վիճակում են, ցանկացած բախումների կիզակետում են հայտնվում ու առաջին տուժողն են դառնում, միգուցե ամբողջ աշխարհում է այդպես, բայց մեր հասարակության գիտակցությանը պիտի հասցվի, որ մի կողմից պատասխանատու է, վտանգավոր, ու նաև մենք ինքներս ունենք այդ հասարակության պաշտպանության կարիքը: Հասարակությունը պիտի կարողանա պաշտպան կանգնել իր լրագրողին»:

Խմբագիրը շեշտեց, որ մենք չենք վախենում այդ վիճակներում հայտնվելուց, բայց իշխանությունը պիտի հասկանա, որ լրագրողների նկատմամբ ագրեսիվ գործողությունները չեն կարող անպատիժ մնալ, լրագրողներն ընդամենը լուսաբանման համար են հայտնվել այնտեղ, ու նրանց նկամամբ ցանկացած գործողություն ժողովրդավարությանն է հակասում:

«Կա դրական դինամիկա տարիների ընթացքում, եթե առաջ շատ ավելի կոպիտ ու սանձարձակ էին ավրվում լրագրողների նկատմամբ, հիմա ավելի զգույշ են նման քայլեր անելուց»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ