28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում » վիրտուալ թանգարան Ֆրանսիայի դեսպանատանը

Հայոց Ցեղասպանության 100-րդ  տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, երկուշաբթի՝ հունիսի 29-ին, ժամը 12-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում » վիրտուալ թանգարանի պաշտոնական ներկայացումը լրատվամիջոցներին (armeniens-14-18.fr): Մասնավորապես, կներկայացվեն Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահները:

Թանգարանը, որի ստեղծման գաղափարն առաջացել է 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առիթով և 2015 թվականին հարստացվել Ցեղասպանության մասին փաստաթղթերով, արդյունքն է Հայաստանի Ազգային արխիվի և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Արխիվի գործընկերության:          

Վիրտուալ թանգարանը նպատակ ունի  ինչպես հանրության լայն շրջանակներին՝ Հայաստանում և սփյուռքում, այնպես էլ գիտնականներին առավել հանգամանորեն ծանոթացնել Առաջին համաշխարհային պատերազմում Հայաստանի տեղին, պատմական, դիվանագիտական ասպեկտներին, ցեղասպանության հետևանքով մարդկային ողբերգությանը և թե ինչպես Հայաստանը կարողացավ դիմակայել, ոտքի կանգնել և իր փորձությունը դարձնել ուժ՝ իր ապագան կերտելու համար:  

Վիրտուալ թանգարանն այսօր ունի 4 գործող ցուցասրահ.

«Ֆրանսիան և Հայաստանը» սրահը, որը ներկայացնում է ֆրանս-հայկական հարաբերությունների ընդհանուր համայնապատկերը,

«Կովկասի մուտքը պատերազմ» սրահը, որը ներկայացնում է հայկական հարցը միջազգային և ռազմական գործողությունների ֆոնի վրա,

«Հայ ռազմիկները  բոլոր ճակատներում» . Կովկասում, Ֆրանսիայում, Արևելքում և Կիլիկիայում,

«Ցեղասպանությունը՝ հանցանք մարդկության և քաղաքակրթության դեմ», որտեղ ներկայացված են պատմական շրջանակներ, վկայություններ ջարդերի մասին, հզոր տերությունների արձագանքը, տուժածներին ցուցաբերված օգնությունը:

Համալրվելով նորանոր բացահայտումներով, այս ցուցասրահները ներառում են Հայաստանի և Ֆրանսիայի արխիվներից ստացված փաստաթղթերի, տեքստերի, լուսանկարների, ֆիլմերի մի ընդարձակ շտեմարան՝ տարբեր լեզուներով:

Մյուս երկու ցուցասրահները աստիճանաբար կհամալրվեն, հնարավորություն տալով թանգարանին ներկայացնել նաև նորագույն պատմությունը: Դրանք են՝

Պատերազմի ավարտը,

Խորհրդային շրջանից մինչև մեր օրերը:

Ցուցասրահներում զետեղված մեկնաբանությունները շուտով կթարգմանվեն հայերեն և անգլերեն: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա, ըստ ցանկության կառաջարկվեն թվային ցուցահանդեսներ ասոցիացիաների, դպրոցների և այլն, համար:

 Հունիսի 29-ին, ծրագրի գիտական պատասխանատուները՝ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) տնօրեն, տիկին Կլեր Մուրադյանը և Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն, պարոն Ամատունի Վիրաբյանը կներկայացնեն կայքը լրատվամիջոցներին, ինչպես նաև որոշ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք ստացվել են Արխիվների ֆոնդից և լույս են սփռում հայոց պատմության էջերի վրա: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Այն լրատվամիջոցները, որոնք հետաքրքրված են այս միջոցառման լուսաբանմամբ, կարող են հավատարմագրվել՝ զանգահարելով 060 65 19 97 կամ 060 65 19 50 հեռախոսահամարներով մինչև հունիսի 29-ը ժամը 10.30, կամ հետադարձ նամակով հաստատել իրենց մասնակցությունը՝ նշելով լրագրողների ինքնությունը: Լրագրողներին խնդրվում է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ