Պատգամավորների անհավանական «արկածները» Բաղրամյան պողոտայում/ֆոտո/

Հունիսի 24-ից ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ միացան «Ո՛չ թալանին» նախաձեռնության հրավիրած նստացույցին, որը անցնում է Բաղրամյան պողոտայում: Պատգամավորները և մի շարք մտավորականներ և շոու բիզնեսի աստղեր կենդանի պատ կազմեցին՝ կանգնելով ոստիկանության և ժողովրդի միջև:
Արդեն երկու գիշեր նրանք լուսացնում են ցուցարարների հետ միասին:
Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորները ցախավելները վերցրած մաքրում էին տարածքը:
Նշենք, որ առաջին գիշերը ցուցարարներին միանալու էին եկել նաև ԱԺ ՀՀԿ պատգամավորներ,այստեղ էր եկել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի ներկայությունը բացասական արձագանք գտավ:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: