15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բաղրամյան 26-ի թանկարժեք հրավերը. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հյուրընկալվող Ռուսաստանի քաղաքացին նախանձով արձանագրեց․«Ի՜նչ առողջ է ձեր հասարակությունը։ Մեր հսկայական երկրում այսպիսի ակցիաների, պայքարի օջախների կարոտ ենք՝ համատարած ստրկամտություն է եւ պուտինյան քաղաքականության փառաբանում»:

Հիրավի, մենք հպարտանալու բան ունենք։ Հատկապես մեր երկրում աճող երիտասարդներով, որոնք մեզ՝ մեծերիս նման չունեն վախի ու զգուշության այն զգացումը, որը մշտապես խանգարում է պայքարը նպատակակետին հասցնելուն։ Նրանք նաեւ մեզ նման անտարբեր ու պասսիվ չեն՝ իրենք են տերն այս երկրի եւ պատրաստ չեն հաշտվել ու հանդուրժել իշխանությունների ցանկացած կամայականության հետ։

Նրանց ոչ ջրցան մեքենաներով կարելի է վախեցնել, ոչ ռետինե մահակներով, ոչ պագոնավոր ծեծողներով, ոչ ոստիկանություն տանելով։ Նրանք, ի տարբերություն մեզ, լիուլի օգտագործում են իրենց գիտելիքներն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ օրենքներ, համացանց, տեսաձայնագրառումներ, միջազգային լրատվամիջոցների ու հանրության հետ կապեր։

Նրանք ավելի քիչ են հակված գործարքների՝ Բաղրամյան 26-ից ստացված հրավերը 50-ամյա քաղաքական գործիչների համար է գայթակղիչ ու մերժման ոչ ենթակա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ