15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մեր աղբամանները տվեք, տանենք, քաղաքը զիբիլի մեջ է»

Քիչ առաջ «Սանիտեկ» ընկերության ներկայցուցիչները մոտեցան Բաղրամյան պողոտայում ցույց անողներին: Նշենք, որ վերջիններս երեկ ընկերության աղբամանները տեղափոխել էին այստեղ: Արգիշտի անունով տղամարդը նշեց, որ իրենք պետք է կատարեն աղբահանման աշխատանքներ, սակայն քանի որ արկղերը չկան, դա խոչընդոտում է իրենց աշխատանքին: «Մեր աղբամանները տվեք, տանենք, դնենք տեղը, որ քաղաքը զիբիլի մեջ կորի»,-ասաց նա:

Ցուցարարներն էլ առաջարկեցին փողոցի կողքի հատվածներում դրված արկղերը տանեն, իսկ մյուսները թողնեն: «Մեր աղբամաններն արժեք ունեն, գումար ունեն»,-ասացին նրանք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ