Խելակորույս, խելակորույս աշխարհ.Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին

Ազգային Ժողովում այսօր բավականին թեժ իրավիճակ է: Նիստի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
ասաց, թե վարման կարգի վերաբերյալ խոսք ունի:
ԱԺ նախագահը, հասկանալով, թե պատգամավորներն ինչի մասին են մտադիր խոսել, պահանջեց, որ անդրադառնան քվեարկվող հարցերին, սակայն պատգամավորներն իրար հետևից միաձայն անդրադարձան երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին:
Վարման կարգով ի վերջո ձայնի իրավունք ստացավ նաև Զարուհի Փոստանջյանը, ով դեռ չէր հասցրել դատապարտել տեղի ունեցածը, ԱԺ նախագահը կոչ արեց անջատել խոսափողը:
Գալուստ Սահակյանը նշեց, թե անցնում են քվեարկության: Փոստանջյանը շարունակում էր, անջատված բարձրախոսով խոսել և ապա հայտնվեց ԱԺ ամբիոնի մոտ և իր վրդովմունքը հայտնեց:
«Խելակորույս, խելակորույս աշխարհ, բավական է, նստեք ձեր տեղը»,-պահանջեց Գալուստ Սահակյանը: Սակայն Փոստանջյանը չէր լսում և շարունակում էր, իսկ ԱԺ նախագահը փորձում էր նիստը վարել: