09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Պատժվում եմ հավատքիս համար.դիմում է Արդարադատության նախարարին և ոստիկանապետին

««Եհովայի վկաներ»-ի խնդրով իմ վրա մի քանի անգամ հարուցվել էր գործ, որոնք փակվել էին հանցակազմի բացակայության պատճառով, բայց վերջին երկու դեպքերում գործ էր հարուցվել՝ նրանց ստենդների ու քարոզչության դիմաց խունկ վառելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում իր վրդովմունքը կիսեց Հայաստանի «Սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը:

Ահարոնյանի խոսքով՝ երեկ ԴԱՀԿ ներկայացուցիչը եկել է իր տուն և ասել, որ նշանակված 30 հազար տուգանքը չվճարելու դեպքում նրա տանից բռնագանձում կկատարվի:

«Ես հիմա դիմում եմ Արդարադատության նախարարին և Վլադիմիր Գասպարյանին, քանի որ նրանք էլ քրիստոնյա են ու պետք է հասկանան ինձ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու նրանք նույնպես: Ես դիմում եմ նրանց, որ պայքարեն, ինչպես ես ու կամ իմ փոխարեն վճարեն տուգանքը: Քանի որ ես պատժվում եմ՝ իմ հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու համար»,-ասաց Ահարոնյանը և հավելեց.«Բացի տուգանքից, իմ հավատքի համար հարկադիրները իրենց համազգեստներով պետք է մտնեն հասարակական-քաղաքական գործչի տուն, տնից գույք տանեն ու սառնարան դատարկեն, կամ տելեվիզրս տանեն: Սա պարադոքս է ու հացի, գազի ու լույսի խնդրից ավելի մեծ խնդիր է»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ