06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրաժարականի խնդիր չի կարող լինել. Գալուստ Սահակյան

Ազգային ժողովում «Պետական պարտքի մասին» օրենքի վերաբերյալ քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ օրեցօր ավելանում է ՀՀ-ի պետական պարտքը: Նա նկատեց, որ եթե նախկինում գոնե ասում էին, որ եկող սերունդն է այս պարտքը մարելու, ապա հիմա դա էլ չեն կարող ասել, քանի որ ամեն օր բազմաթիվ մարդիկ արտագաղթում են: «Հավաքում են իրենց իրերը, առաջին անհրաժեշտության իրերը վերցնում են ու գնում: Ոչ մի երիտասարդ չի մնալու այն երկրում, որտեղ դու աշխատելու ես, պարտք փակես»,-նշեց նա: 

Նկատենք, որ Կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» բառը օրենքի 5-րդ հոդվածի 5, 6 և 7-րդ կետերում փոխարինել «կառավարության պարտք» բառերով, ինչը հնարավորություն է տալիս կառավարությանը նույնչափ սահմանափակվող պարտք վերցնել, որքան պետական պարտքն է: Իսկ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը :

Բիշարյանը շեշտեց. «Մեկ տարվա այս կառավարության արդյունքում, մենք միլիոնավոր պարտքեր ենք վերցրել: Ես կարծում եմ՝ նման կառավարությունը բարոյական պիտի գտնվի, հրաժարակ տա»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց Բիշարյանին. «Հավատացնեմ ձեզ, որ կառավարության հրաժարականի խնդիր չի կարող լինել»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ