ԼՂ իրավիճակի սրման դեպքում Հայաստանը կարող է լրացուցիչ ուժեր ստանալ ՀԱՊԿ-ից. Նիկոլայ Բորդյուժա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալն է, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ոչ մի այլ ինստիտուտ չպետք է մասնակցի այդ գործընթացին: Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին: Բացի այդ՝ պետք է ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, իրավիճակի սրման դեպքում իրավունք ունի լրացուցիչ ուժեր ստանալ»,- ՀԱՊԿ դիրքորոշումը վերահաստատեց Նիկոլայ Բորդյուժան՝ շարունակելով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զինամթերքի խմասին հարցադրմանը. «Ես բազմիցս անդրադարձել եմ այս հարցին և կրկնում եմ՝ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին Ադրբեջանին հավասարության սկզբունքով, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը»:
ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ. «Եթե Ադրբեջանը նման հարց բարձրացնի, կարող ենք դա քննարկել կազմակերպության բոլոր անդամների նաեւ՝ Հայաստանի հետ»: