02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Գենդերի» վերջը . կեցցես Վիգեն

Այսօր կառավարության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: 

«Ծրագիրը ներկայացվել է ԿԳՆի կողմից, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, ֆինանսավորումն արդեն հատկացված է՝ 24 հազար ԱՄՆ դոլար»,- տեղեկացրեց փոխնախարարը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նախագծի դեմ առարկություններ : Նա նկատի ունենալով «գենդերային հավասարություն» տերմինը, ընդգծեց՝ վերադառնում ենք նույն խնդրին, ինչին հասարակությունը դեմ է:

Նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Ընդ որում` հիմնավորումն ուղղակի սպանում է` «Երիտասարդության շրջանում կա սխալ և թերի մեկնաբանություն և դա պետք է ուղղել:

Խոսքը կրկին կանանց և տղամարդկանց հավասարություն հասկացությունը գենդեր հասկացությամբ փոխարինելու անընդհատ ջանքի և փորձի մասին է:  Ընդ որում՝ հիմնավորումն ուղղակի սպանում է` պարզվում է, որ երիտասարդության շրջանում կա գենդեր հասկացության սխալ կամ թերի ընկալում, և դա պետք է ուղղել: Գենդեր հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում՝ սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց և կանանց հավասարությունը»:

Վիգեն Սարգսյանը շեշտեց ՝  Եկեղեցին ևս իր կարծիքն է հայտնել այս մասին։

«Եթե ուզում ենք կանանց ու տղամարդկանց հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք, ի՞նչ գենդեր, ինչի՞ ենք գենդեր տերմինն անընդհատ մտցնում ակտերի մեջ»: 

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ