02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Իրարանցում.Նազարյանը հունից դուրս եկավ, վիճաբանություն լրագրողների հետ /վիդեո/

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ՀԾԿՀ-ի նիստում հարցեր տալու փոխարեն ելույթ ունեցավ: Նա քննադատեց և իշխանության գործելաոճը, և կառավարության: Ապա խնդրեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին գնահատական տալ կառավարության գործալեկերպին: Ռոբերտ Նազարյանն էլ հայտարարեց, որ Զախարյանը քաղաքական ելույթ է ունենում, նույնիսկ Ազգային ժողովում էլ չի գտնվում, որտեղ կարդարացվեր նման ելույթը:

«Պարտադիր չի Ազգային ժողովում լինել՝ քաղաքական ելույթ ունենալու համար>>,-ասաց Զախարյանն, ապա հավելեց. «Ես իշխանափոխության եմ գնալու, և դա պաշտոնապես եմ հայտարարում»: Նազարյանը զայրացավ.

«Դուք արդեն խանգարում եք»: Իսկ Զախարյանի հայտարարությունը համընդհանուր հրճվանք առաջացրեց ներկաների մոտ, ինչից նա առավել զայրացավ ու սկսեց վիճել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

 

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ