03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է հարցազրույցի օրվա մասին

Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։

Այս կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հետեւյալ նախաձեռնությամբ. հունիսի 27-ը (շաբաթ) բացառության կարգով սահմանել հարցազրույցի անցկացման օր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից.

«Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել ընձեռված հնարավորությունից և ձեռք բերել կամ փոխել պայմանավորվածության օրը՝ այցելելով http://redirect.state.sbu/?url=http://armenia.usembassy.gov/visas.html »,- մասնավորապես նշվում է տարածված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված:

Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում, այն անդրադառնում է ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ մուտքի ցանկացած տեսակի վիզայի, այդ թվում՝ տուրիստական, գործնական, ուսանողական վիզայի դիմում ներկայացրած օտարերկրացիների վրա:

 

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ