10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՀԿԾՀ շենքի դիմաց միայն ոստիկաններն են, ակտիվիստները չկան

Քիչ հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կքննարկի ՀՀ տնտեսության եւ հասարակության համար կարեւորագույն նշանակություն ունեցող, վերջին մեկ ամսում հանրային լայն քննարկման առարկա դարձած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը:

Հիշեցնենք, ՀԷՑ-ը դիմել է հանձնաժողովին, և ըստ նախնական տեղեկատվության՝ սակագինը կթանկանա 6.93 դրամով: ՀԷՑ-ի կողմից հրապարակված որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է էլէներգիայի սակագինը 41,85 դրամից դարձնել 48,78 դրամ:

Այս պահին հանձնաժողովի շենքի դիմաց միայն ոստիկաններ են, թանկացման դեմ հանդես եկող որեւէ ուժ կամ նրա ներկայացուցիչ չի ժամանել: Հիշեցնենք, այսօր ժամը 11:00-ին ՀԿԾՀ մուտքի մոտ նախատեսված է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների բողոքի ցույցը, որին ի զարմանս շատերի «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի միանա:

Ակտիվիստները հայտարարել են, թե չեն ցանկանում ծեծ ուտել: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ