19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բժշկություն խնդրելու աղոթք

Փարատի՛ր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, կատարյալ առողջություն շնորհի՛ր բոլորին Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով Քո վրա վերցրեցիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն: Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես ներել մեր մեղքերն ու հեռացնել մեզանից ցավերն ու հիվանդությունները, որովհետև Քեզ հայտնի են մեր կարիքները: Ո՜վ բարիքների պարգևիչ, պարգևիր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնք միշտ փառավորում և օրհնաբանում են Քեզ, ամենասուրբ Երրորդություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԷՆ

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ