09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աննախադեպ

«Այս ծրագրի նախադեպը չենք ունեցել Հայաստանի հանրապետությունում»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ խոսելով «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրից»: Նա նշեց, որ այս ծրագրի անհրաժեշտությունը խիստ զգացվել է: 

Ըստ Նաղդալյանի՝ այն բոլոր երկրները, որոնք ունեն մեծ ծավալի հանքարդյունաբերություն, ունեն նման օրակարգ: «Այս ծրագրի իրականացման արդյունքում մենք ունենում ենք 237.5 միլիոն ներդրումային ծրագիր, շուրջ հազար մշտական աշխատատեղեր»,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

Նկատենք, որ  ծրագրի շրջանակներում առաջին փուլով ենթադրվում է մինչև 330 միլիոն ներդրումներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի 12.5 միլիոն խորանարդ մետր նյութ վերցնել այդ պոչամբարներից և կառուցված գործարանում վերամշակել ու ունենալ մի քանի տեսակի արտադրանք:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ