21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Արաքս» թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց «իրենով» է արել Սյունիքինը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի «Արաքս» թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց «իրենով» է արել Սյունիքի թռչնաֆաբրիկան: Բանն այն է, որ Սյունիքի թռչնաֆաբրիկան 30 միլիոն դրամից ավել գումար է պարտք եղել «Արաքս» թռչնաֆաբրիկային եւ չի կարողացել այն վերադարձնել: Արդյունքում, «Արաքսի» տնօրինությունը պահանջել է պարտքի դիմաց իրենց տալ ֆաբրիկան: Ի դեպ, Սյունիքի թռչնաֆաբրիկայի սեփականատերերն էին Արթուր Գեւորգյանն ու ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել Գեւորգյանների հետ: Արթուր Գեւորգյանը նախ ասաց, որ ինքը չի ցանկանում այդ հարցի վերաբերյալ որեւէ բան քննարկել: «Չէ, խնդիրներ չկա, ես զբաղված եմ»,- ասել է թերթի  զրուցակիցն ու անմիջապես անջատեց հեռախոսը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ