05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր կարգ ՔԿՀ-ներում

ՀՀ արդարադատության նախարարության  կողմից ձեռնարկված նոր բարեփոխումները քրեակատարողական համակարգում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը շարունակում է ձեռնարկել է քայլեր, որոնք ուղղված են ՀՀ արդարադատւթյան նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդի մատակարարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2014թ. հունիսի 11-ին ընդունված հրամանով համապարփակ իրավական կարգավորում են ստացել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդով ապահովման հետ կապված հարաբերությունները և ուժը կորցրած է ճանաչվել 
ՀՀ արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՔՀ-60-Ն հրամանը: 

Հրամանով կանոնակարգվել են սննդի ճաշացուցակի, սննդի պահեստից օրական դուրս գրվող 
սննդամթերքի ցանկի և սննդի քանակի և որակի հսկողության կարգի  ու ձևերի հետ կապված 
հարաբերությունները: Հրամանով նախատեսվել են հստակ մեխանիզմներ, որոնք ուղղված են 
քրեակատարողական հիմնարկներում սահմանված ժամկետներում ճաշացուցակը կազմելուն, 
ճաշատեսակների բազմազանությունը ապահովելուն, քրեակատարողական հիմնարկում պահվող 
դատապարտյալներին և կալանավորված անձանց դրա մասին տեղեկացնելուն, նախատեսվել են  
դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի որակի և մատակարարման գործընթացի հսկողության համար մեխանիզմներ:

Մասնավորապես հրամանով ամրագրվել է «Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանի» վարման պահանջ, նախատեսվել է պատասխանատու հերթապահի ու բժիշկի կողմից ճաշերի պատրաստման քանակի և որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս, ստուգելով ճաշի քանակը և որակը, այսուհետ պարտավոր կլինեն են համապատասխան եզրակացություն ներկայացնել: 

Հատուկ ուշադրության է արժանի հրամանի այն կարգավորումը, որի համաձայն՝ 
Դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միան անձանց այն թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով, սննդամթերքի անվանումը, չափաբաժինները և գումարը:

Նախքան դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկ կազմելը քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը պետք է պարզի  կալանավորված անձանց և դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր տվյալ օրը չեն օգտվելու /չեն ցանկացել օգտվել, գրավոր հրաժարվել են քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից:  
 

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ