16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեխային պատվաստել են միանգամից 6 օրգան

Բոստոնի հիվանդանոցներից մեկի բժիշկները միանգամից փոխպատվաստել են փոքրիկ աղջկա ստամոքսը, լյարդը, փայծաղը, աղիքները, ենթաստամոքսային գեղձը եւ կերակրափողի մի մասը: Սա ԱՄՆ-ում կատարված առաջին վիրահատությունն է, որի ժամանակ միանգամից 6 օրգան են վիրահատում, եւ  կերակրափողի  առաջին փոխպատվաստումը աշխարհում:

9-ամյա Ալլանախ Շեւենելլի մոտ առողջական խնդիրներն սկսել են, երբ նա 5 տարեկան էր: Ամեն ինչ սկսվել է քաշ գցելուց եւ տենդից, իսկ հետո այտուցվել է երեխայի ստամոքսը: Բժիշկներն ուռուցքի ախտորոշում են տվել, որից հետո փորձել են այն հեռացնել, սակայն ուռուցքը շատ արագ տարածվել է երեխայի ողջ մարմնով մեկ:

Վիրահատությունը միակ ելքն է եղել իրավիճակից, չնայած երեխան ավելի քան մեկ տարի սպասել է դոնորների հայտնվելուն: Վիրահատության ժամանակ աղջիկն արյան մեծ կորուստ է ունեցել: Ալլանախը3 ամիս անցկացրել է հիվանդանոցում: Աղջկա օրգանիզմը պայքարել է ինֆեկցիաների դեմ: 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ