02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հնչեցրած մտքերին, որ էլեկտրաէներգիան չի թանկանալու 7 դրամով, այլ թանկանալու է 6.93 դրամով:

«Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլ. էներգիայի սակագնի չափի մասին փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով և, համաժողովրդական ընդվզումից ընկրկած սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները: 

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, լավ հասկանալով վերոհիշյալ սուբյեկտների անընդունելի քայլերը, հայտարարում է, որ մենք մնում ենք մեր պահանջներում հաստատուն և կոչ ենք անում ազգաբնակչությանը՝ չտրվել խաբեությունների ու էլ ավելի մեծ թափով շարունակել պայքարը մինչ լիարժեք հաղթանակ՝ ոչ մի լումա ավել և վերանայել ներկա սակագինը՝ իջեցման նպատակով:
Ու նորից ենք հիշեցնում ՝ եթե կոնկրետ քայլեր չարվեն Սարգսյան Սերժի կողմից հոսանքի ապօրինի, հակասոցիալական թանկացումը կասեցնելու ուղղությամբ, ապա մենք՝ օգտվելով օրենքով մեզ տրված բոլոր իրավունքներից, կդիմենք կտրուկ քայլերի։ 
Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը չի հանդուրժելու վատ աշխատող իշխանավորների»,- նշվում է նախաձեռնության հայտարարությունում։ 

«Ոչ թալանին» նախաձեռնությունը ՀՀ մարզերի բնակիչներին կոչ է անում մինչև հունիսի 19-ը գալ Երևան, որպեսզի հունիսի 19-ին «միասնական ուժով հասնենք մեր իրավունքի իրացմանը»։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ազատության հրապարակում նախատեսվում է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

Մինչ այդ՝ հունիսի 17-ին նախատեսված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հաստատվելու է էլեկտրաէներգիայի գործող սակագինը շուրջ 7 դրամով բարձրացնելու որոշման նախագիծը:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ