29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չգիտեմ` իրենք որտեղից ծնվեցին. երգիչը հիասթափված է

«Ես զարմանում եմ՝ ինչի է հունիսի 19-ին, այնպիսի տպավորություն է, որ պետության կազմակերպած հանրահավաքն է, լռեցնելու համար նոր տեխնոլոգիա է, պետք է 20 օր հետո անել, որ մարդկանց քանակը մարի, ու գնա բողոքի ալիքը»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաներից:

Հիշեցնենք,  պլանավորված է հաջորդ ակցիան անել հունիսի 19-ին, սակայն արդեն իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: 

Իսպիրյանը նկատեց՝ բողոքող երիտասարդներն էլ անծանոթ են եղել. «Ակտիվիստներին բոլորին էլ ճանաչում եմ դեմքով, բայց այդ տղաներին ոչ մեկին էլ չեմ ճանաչում, չեմ տեսել ոչ մի պայքարի մեջ, ոչ մի կուսակցություններում, ոչ մի տեղ չեմ տեսել, չգիտեմ՝ իրենք որտեղից ծնվեցին, հանրահավաք արեցին, աղմուկ արեցին, հետո ասացին 19-ին ու առանց ոչ մի բան խոսալու մարդկանց հետ՝ երթ արեցին»: Երգիչը հիասթափված է կայացած բողոքի ակցիայից:

«Այդքան ժողովուրդ հավաքվել էին այնտեղ, երկու երիտասարդ վեր կացան, կիսատ ելույթ ունեցան ու հիմա երթ ու գնացին երթ»:

Հարցին, թե իշխանության կհաջողվի հասարակության պայքարի ալիքը կասեցնել, նա պատասխանեց. «Ժողովրդից է կախված, ժողովուրդը չգիտի՝ ու հետևից գնա, ում լսի, ահավոր է, ժողովրդի վիճակն ահավոր է: Չգիտի՝ ում հավատա, ում հետևից գնա, որ գնա, ինչ է լինելու, սրանք էլ օգտվում են առիթից, ինչ ուզում, անում են: Ամեն ինչն էլ կթանկացնեն հիմա: Հացը կթանկանա, տրանսպորտը կթանկանա, ամեն ինչ կապակցված  է էլեկտրաէներգիայի ու գազի հետ»:

 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ