21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ընտրական ադրենալինից 15 րոպեյով հաշմանդամ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես դժգոհեց, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել նախագծի հեղինակների կողմից: «

«Պետք  չէ Վենետիկի հանձնաժողովը սարքել սուրբ տեղ ու անընդհատ հղում անել Վենետիկի հանձնաժողովին: Որպես ԵԽԽՎ անդամ ես պարբերաբար հանդիպում եմ Վենետիկ հանձնաժողովի անդամներին, այո, նրանք ունեն որոշակի վերապահում ընտրացուցակների հրապարակման հետ կապված, եթե հրապարակենք ընտրացուցակները և անցկացնենք արդար ընտրություններ, Վենետիկի հանձնաժողովը միանշանակ կողջունի, եթե չհրապարակենք ընտրացուցակները և անցկացնենք այնպիսի ընտրություններ, ինչպիսին անցկացնում ենք մենք, բնականաբար, կարժանանանք միջազգային կառույցների վատ գնահատականին»,-այսօր ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց Զոհրաբյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանին հատկապես տարօրինակ է, որ ընտրությունների ժամանակ հաշմանդամներին ուղեկցում են  «ահասարսուռ տեսքով վալանտյորներ». «Ահասարսուռ տեսքով վալանտյորների կողմից ընտրախուց բրթվող ընտրողը անպայման ներկայացնի տեղեկանք՝ հաստատող իր հաշմանդամությունը, որ մենք էլ համոզված լինենք, որ մարդը ոչ թե ընտրական հրճվանքի կամ ընտրական ադրենալինից է դարձել ընդամենը 15 րոպեով առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամ, այլ ուղղակիորեն հաշմանդամ է»,- զայրույթը կիսեց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ