Հաղթեցին՝«Էրդողանը չլինի, ով ուզում է լինիի» կողմնակիցները
«Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեցին՝ «Էրդողանը չլինի ով ուզում է լինիի» կողմնակիցները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Նրա դիտարկմամբ ընտրողները քվեարկեցին ոչ թե քրդական կուսակցության համար, այլ քվերակեցին Էրդողանի դեմ:
«Ոչ թե թուրքերը ձայն չտվեցին, այլ քրդերը ձայն չտվեցին: Հաշվի առնելով, որ Թուրքիայում մշտապես քրդական կուսակցությունը ձայն չէր հավաքում, այն այս անգամ ձայն հավաքեց ու դա բացառիկ երևույթ է: Միակ տոնողը քրդերն են, իրենք նույնիսկ չէին սպասում: Քրդերը ասում էին, որ եթե չանցնեինք, ապա պատերազմ էր լինելու: Հիմա ամփոփելով ընտրությունների արդյունքները , կարող ենք ասել, որ Թուրքիան վերադառնում է նախիկին հին ու բարի ժամանակաները, այն ժամանկները երբ Թուրքիայում քաոս էր՝ քաղաքական անկայունություն և քաղաքական անորոշություն»,-նշեց թուրքագետը:
Թուրքագետը պարզաբանում է մտցնում նաև այն հարցում, որ որևէ կուսակցություն չհավաքեց այնքան ձայն, որ փոփոխություն մտցնի կառավարությունում:
«Մինչև հունիսի 20-ը, թուրքական կառավարությունը կհայատարարի ընտրությունների վերջնական արդյունքները: Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը, այդ արարողությունը կգլխավորի ամնետարեց ընտրված թուրք պատգամվորը: Երդումից հետո Էրդողանը կհանձնարարի որևէ կուսակցության, որևէ անդամի ձևավորել կառավարություն: Հավանաբար Դավութօղլին կլինի: Նա պետք է 45 օրվա ընթացքում կառավարության կազմը որոշի»,-հավելեց Իսպիրյանը: