05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Խաչատրյանական մրցույթի իլյուստրացիայի հեղինակը բժշկականի ուսանող է

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը ներկայանում է գեղեցիկ իլյուստրացիայով, որի հեղինակը Դավիթ Արծրունին է։

22-ամյա Դավիթը ծնվել է Գավառ քաղաքում։ Սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսում, ապագա վիրաբույժ է։ Մասնագիտությանը զուգահեռ Դավիթ Արծրունին զբաղվում է նաև նկարչությամբ. «Էսքուիզ»  նկարչական ստուդիայի հիմնադիրն է։

Ավելի վաղ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հրավիրել էր բոլոր հետաքրքրված անձանց և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին՝ մասնակցելու մեծն կոմպոզիտոր Խաչատրյանի դիմանկարի թեմայով ներկայացվող նկարազարդման (իլյուստրացիա) մրցույթին: Լավագույն տարբերակը պետք է օգտագործվեր մրցույթի բոլոր գովազդային նյութերի վրա։ Բազմաթիվ դիմողներից ՀՀ մշակույթի նախարարությունը հաստատել է հենց Դավիթ Արծրունու իլյուստրացիան, որի միջոցով այս օրերին ներկայացվում է մշակութային այս իրադարձությունը։

 

«Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

(010) 581 471 , (093) 517112

Էլ. հասցե՝ [email protected]

Այցելե´ք  մեր պաշտոնական կայքէջը՝ www.akhic.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ