Պն-ում մեկնարկել են ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները
2015թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:
Բանակցություններին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Քարտուղարության, Միացյալ շտաբի ներկայացուցիչները, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով:
Երկու աշխատանքային օրվա ընթացքում կողմերը վերջնական կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը, ինչպես նաև կանցկացնեն «Բաղրամյան ուսումնական կենտրոնի տեղազննումը: