18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գեներալի որդու հարսանիքին ներկա էր ողջ քաղաքական էլիտան.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Հունիսի 7-ին Երեւանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը նախկին պատգամավոր, ՀՖՖ ղեկավար, Բաղմանյանի մտերիմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում էր:

Հարսանիքին մասնակցել է ողջ քաղաքական էլիտան, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ Պնախարարներ Սեյրան Օհանյանը եւ Մովսես Հակոբյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, բարձրաստիճան զինվորականներ: Սերժ Սարգսյանը հրավիրված է եղել, բայց չի մասնակցել, քանի որ գտնվել է Կաննում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ