18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Խնկաբույր աղոթք առ Աստված.Գալուստ Սահակյանը Եռաբլուրում էր

Հունիսի 8-ին պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաեւ պետական-հասարակական մի խումբ գործիչներ այցելել են Եռաբլուր պանթեոն:

Մեծ ճանապարհ անցած ու կենսագրական հարուստ էջեր կերտած գործիչը կյանքի տարիները ծառայեցրել է ի շահ երկրի եւ պետականության: Նա ծավալել է պատգամավորական ու կուսակցական ակտիվ գործունեություն, աչքի ընկել մարտական գործողություններում: «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի  ղեկավար-ազատամարտիկին ընկերները մեծ ակնածանքով են հիշում: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը թեեւ իր մահկանացուն կնքել է ուղիղ մեկ տարի առաջ, այդուհանդերձ այսօր նրա մասին անցյալով չեն խոսում: Սմբատ Այվազյանը բոլորի սրտում մնացել է որպես հպարտ, քաջ ու ազնիվ հայորդի:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ ու ծաղկեպսակ են խոնարհել պետական գործչի շիրիմին: Ի հիշատակ Սմբատ Այվազյանի՝ հոգեւոր այրերը խնկաբույր աղոթք են հղել առ Աստված:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ