07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Վկա՞ է

«Նկատի ունենալով, որ Քննչական մարմինը հիմա շատ պարտաճանաչ ներկայացնում է, ինքներդ հնարավորություն ունեք տեսնելու՝ ով ինչ կարգավիճակում է»,-այսօր ԱԺ-ում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին շարունակում է մնալ վկայի կարգավիճակում հայտնի միջադեպից հետո, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Եթե  Տիգրան Խաչատրյանը դեռ վկա է ,ապա այդ դեպքում ինչո՞ւ գլխավոր դատախազը չի միջամտում, ինչի մասին հրապարակային խոստում էր տրվել հարցին Կոստանյանը պատասխանեց, որ խոսքը միայն իրավական գնահատականների մասին չէ հիմա, այլ այն, որ ինչպես ցանկացած քրեական գործով պետք է բացահայտվեն հանգամանքները, հաջորդականությունը, ապա միայն անդրադառնում են մասնակցի արարքի իրավական գնահատականին:

«Հիմա քննությունը գնում է այն ուղղությամբ, որպեսզի մաքսիմալ արագ և դետալացված պարզվեն  դեպքի հանգամանքները»,- ասաց դատախազը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ