06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ժեստիկուլյացիան իրար փոխհարաբերվելու միջոց է. Կոստանյանը՝ Փաշինյանին

«Ժեստիկուլյացիան մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է և կլինի պառլամենտում, որևէ տեղ, ժեստիկուլյացիան իրար փոխհարաբերվելու միջոց է, որևէ տարբերություն չկա, որտեղ է արտահայտվում և ինձ համար անգամ տարօրինակ չէ, անգամ ապշեցուցիչ է, որ ժեստիկուլյացիան կարող է ընդհանրապես քննարկման առարկա դառնալ, ուր մնաց քննադատության»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում իրեն ուղղված քննադատությանը հակադարձեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով Գևորգ Կոստանյանին՝ ասել էր, թե «Եկել ա մատը սենց ա անում, նենց ա անում»՝ նկատի ունենալով, թե նա իր խոսքում մատ է թափ տվել պատգամավորների վրա:

Գևորգ Կոստանյանը, ինչպես ինքը ձևակերպվեց, ողջամտությունից ելնելով՝ ըմբռնումով է մոտենում իր հասցեին քննադատության այն հատվածին, որոնք էմոցիոնալ են և իրենց հիմքում չունեն ոչ միայն տրամաբանություն, այլև բարոյականություն և դուրս են «էլեմենտար աշխարհայացքի սահմաններից» անկախ մասնագիտությունից:

«Ես բացարձակ առումով ուղղակի ժամանակի կորուստ եմ համարում քննարկել անհեթեթությունները, էմոցիոնալ բնույթի որևէ հայտարարություն»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ