06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Շունը տիրոջը չի ճանաչում. պատգամավորը վիրավորվել է

ԱԺ լրատվական ծառայության պետը  իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ պատգամավորը անգրագետ ու զավեշտալի հարց է տալիս: Այս առնչությամբ այսօր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց ԱԺ հերթական նիստի ընթացքում:

«Ես ուզում եմ հասկանալ, թե մեր աշխատողը ԱԺ-ի, կոչված է մեր աշխատանքը լուսաբանելո՞ւ, թե՞ վիրավորական արտահայտություններ անելու մեր նկատմամբ: Այլապես այնպիսի տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, այդ մարդը չի ճանաչում իր դերը, չի նշվում, որ պատգամավորն է զավեշտալի բան ասել, այսինքն՝ դա վերաբերում է բոլոր պատգամավորներին»,- ասաց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը պահանջեց, որ լրատվական վարչության պետը ներողություն խնդրի:

ԱԺ նախագահը նշեց, որ կընթերցի դա, ու համապատասխան միջոցառումներ կլինեն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ