10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Վահան գյուղում բոլոր թունավորվածները թութ են կերել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է.

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հունիսի 6-ին առավոտյան՝ ժամը 9:15-ին, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել Վահան գյուղի բնակիչներ: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հոսպիտալացված անձինք կերել են թութ՝ գնված երեկ միևնույն մարդուց:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են Վահան գյուղ և տեղում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հավաքել պահանջվող տեղեկությունները, շրջայց կատարել, նաև՝ բնակիչների մոտ հայտնաբերված թութն ուղարկել լաբորատոր փորձաքննության:

Ծառայության մասնագետները շարունակում են աշխատանքները տեղում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ