05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ո՞ւմ են դեմ

Այսօր  մեկնարկեց  «Հայկական վերածնունդ» քաղաքական նոր պլատֆորմի առաջին նիստը:

Նիստին մասնակցող քաղաքական գործիչները իրենց  առանձնացնում են թե ընդդիմությունից, թե իշխանությունից՝ պնդելով, որ իրենք դեմ չեն իշխանությանն առհասարակ, բայց դեմ են ժողովրդին կեղեքող իշխանությանը, դեմ չեն ընդդիմությանն առհասարակ, բայց դեմ են ընդդիմությանը, որ նույն իշխանությունն է՝ պարզապես առանց իշխանության:

Նիստին մասնակցում են «Հայաստանը մեր տունն է», «Հայոց հայրենիք», «Արժեքների պաշտպանություն» կուսակցությունները:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը նախապես հայտարարել էր, որ իրենց նոր նախաձեռնությանը արդեն միացել են շուրջ հիսուն ՀԿ-ներ ու կուսակցություններ: Սակայն, այսօր պարզ դարձավ, որ քաղաքական նոր պլատֆորմին չեն միացել առավել հայտնի ընդդիմադիր ուժերը:

Նշենք որ երեկ սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» շարժման ղեկավարությունը նամակ էր տարածել, որով իր բողոքն էր արտահայտում ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի  դեմ, նրան մեղադրելով բարի համբավ ունեցող շարժման անունը «գողանալու» մեջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ