04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վաղարշակը զբաղվել է բրենդային արտադրանք կեղծելով. բացահայտում

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 4-ին, Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող «Կառլո Կոմբերցի» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարում, ինչպես նաև նույն ընկերության տնօրեն Վաղարշակ Մուրադյանին պատկանող, Տիչինայի 57 հասցեում գտնվող սեփական տան առաջին հարկում ապօրինի գործող կոշիկի և կաշվե այլ պարագաների արտադրամասում արձանագրվել են «Բրիոնի», «Ստեֆանո Ռիչի», «Զիլի», «Բիլիոներ» և այլ արտասահմանյան ապրանքային նշաններով մակնշված թանկարժեք կոշիկներ, թևատակի պայուսակներ, գոտիներ, դրամապանակներ կեղծված այլ պարագաներ:

Առևտրի տաղավարում և արտադրամասում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ` 103 զույգ կոշիկ և երեք բաճկոն:

Իրականացված միջոցառումներով պարզվել է, որ Վաղարշակ Մուրադյանը արտադրությունը կազմակերպել է  2013 թվականի օգոստոսից` առանց ապրանքային նշանների իրավատերերի թույլտվության, հաշվապահական հաշվառման փաստաթղթերով չի արտացոլել արտադրական գործունեությունը, արտադրության համար օգտագործվող կաշին, հումքն ու նյութերը ձեռք է բերել առանց համապատասխան փաստաթղթերի և 12 միլիոն 360 հազար դրամի չափով թաքցրել է իրացման իրական ծավալները, որով չարամտորեն խուսափել է հարկային պարտավորություններ կատարելուց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ