04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխոստիկանապետի սպանության մեջ պաշտոնյաներ են կասկածվում

6 տարի առաջ սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով ԱԱԾ-ի մի շարք պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել, գրում է shamshyan.com-ը:  Գ. Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, սակայն դեռևս ձերբակալվածներ և կալանավորվածներ չկան:

 Մինչ այդ նույն աղբյուրը հայտնել էր, որ գործի քննությունը տեղափոխվում է Քննչական կոմիտե, ինչի մասին նույնպես տեղեկացրել էր Պետրոս Մհերյանը: «Գործը չեն անջատել, բայց ուզում են, որ հատուկ քննչական գնա, որովհետեւ պաշտոնատար անձանց չարաշահման մասով տեղափոխում են հատուկ քննչական: Տեղափոխելուց հետո նոր միայն պարզ կլինի, թե ով է քննելու գործը:

Իմ կարեւոր պահանջը բացահայտումն է, որովհետեւ կան այնպիսի չարաշահումներ, որ ոչ մի իրավաբան չի կարող հերքել: Այն տեսաերիզը, որ ես տարածել էի, այդտեղ առկա նյութերը սպանության մասով 2 տարբերակ են առաջ քաշում՝ կամ պատվիրատուները տեսաերիզում առկա պաշտոնատար անձինք են կամ ինչ-որ բանի դիմաց փորձել են գործը կոծկել:

3-րդ տարբերակ գոյություն չունի: Եթե հանրապետությունում կա մեկը, որ կարող է 3-րդ տարբերակը առաջ քաշել եւ իրականությանը մոտ լինի, ես հրապարակային ներողություն կխնդրեմ»,- ավելացրել էր Պ. Մհերյանը: 

Հիշեցնենք, սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը ոստիկանությանն է հանձնել իր տրամադրության տակ հայտնված տեսաերիզը, որտեղ ըստ նրա բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են սպանության համար «ուրիշի գլխին սարքելու» եւ հանցանքը նրան վերագրելու մասին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ