29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վերելակի դռների արանքում մնացած երեխայի հետ սեփական տանը դայակն է եղել. Ժամանակ

Երեկ առավոտյան՝ ժամը 11:28-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: 2010թ. ծնված Լ. Բ.-ին հրշեջ-փրկարարները դուրս են բերել վերելակից, այնուհետեւ նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել էր: ՏԿԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ վերելակում են գտնվել նաեւ 2008թ. ծնված Մ. Բ.-ը եւ դայակը՝  Ն, Զ.-ն: 

Կատարված դժբախտ դեպքի կապակցությամբ «Ժամանակ»-ը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ: Նա նախ ցավակցեց տեղի ունեցածի կապակցությամբ, ապա հայտնեց, որ դա առանձնատան վերելակ է եղել: Այսինքն՝ երեխայի գլուխը մնացել է իրենց սեփական տան վերելակի դռների արանքում:

«Շենքում չի եղել դեպքը, թեեւ հասցեն ու տունը գրված է, բայց բազմաբնակարան շենքի նկարներ են տեղադրվում, ինչը թյուրիմացության մեջ է գցում: Սեփական տուն է, չորսհարկանի, որի ներսում գործում է վերելակ: Այդ վերելակը շահագործում է երեխայի ընտանիքը, դրա պատասխանատվության հետ մենք կապ չունենք:

ՏԿԱԻՆ տեղեկության համաձայն՝ տանը երեխայի հետ եղել է դայակը, որը բարձրացել է 3-րդ հարկ, երեխան էլ գլուխը հետաքրքրությունից դրդված մտցրել է վերելակի անցքը եւ այդ պահին շարժվել, ու գլուխը դժբախտաբար մնացել է դռների արանքում»,-պատմել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ