31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:

Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է ՀԵՀ 2014 թ. տարեկան հաշվետվությունը: Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 400-ից ավելի ծրագիր հետևյալ ուղղություններով` կրթություն և գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական և զբաղվածության խնդիրներ, հոգևոր, հայրենասիրական և մշակութային դաստիարակություն, միջազգային համագործակցություն, ինչպես նաև տարբեր մարզային ծրագրեր: Ի գիտություն է ընդունվել ՀԵՀ 2014 թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը:

Նիստում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի 2015 թ. բյուջեն և «ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսական միջոցների տրամադրման» կարգը:

            Արծարծվել են մի շարք կազմակերպչական հարցեր ևս:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ