04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԵՊ 2-րդ միջազգային ֆորումի Իրավական հարցերի կոմիտեն նախագահել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը

Օրերս Երևանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերվել էր «Ժողովրդավարական քաղաքացիության ձեռքբերում, մշակում և հզորացում» խորագրով Հայաստանում 2-րդ միջազգային ֆորումը:

Միջոցառմանը մասնակցել է աշխարհի  5 մայրցամաքի 50 երկրի  ավելի քան 200 մասնակից: Ֆորումը տարածաշրջանում ամենամեծն է իր աշխարհագրական ծածկույթով և  երիտասարդության ներգրավվածությամբ: Ֆորումի աշխատանքային տասը կոմիտեներից մեկը՝  իրավական հարցերի (JURI) կոմիտեն, նախագահել է ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փորձագետ Հովհաննես Հովակիմյանը: Իրավական հարցերի (JURI) կոմիտեում երիտասարդ մասնագետները  քննարկել են  «Մարդու հիմնարար իրավունքների մասին» Եվրոպական միության խարտիայով և ԵՄ խորհրդարանի և խորհրդի կողմից 1995թ. հոկտեմբերի 24-ին ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» դերեկտիվով ամրագրված մոռացվելու մասին իրավունքը: Այս իրավունքի արդիականությունն ու վիճահարույց լինելը հատկապես ընդգծվեց ԵՄ դատարանի կողմից «Գուգլ Իսպանիան» և «Գուգլ ընկերությունն ընդդեմ Իսպանիայի» անձնական տվյալների պաշտպանության գործակալության և Մարիո Կոստեջա Գոնսալեզի գործով 2014թ. մայիսի 13-ին կայացրած որոշումից հետո:

Հնգօրյա աշխատանքի արդյունքներն ամրագրվել են կոմիտեի կողմից ներկայացված և ֆորումի շրջանակներում ընդունված բանաձևում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ