Վերելակից տուժած երեխան մահացել է
Հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում:
5-ամյա երեխային տեղափոխել են «Արմենիա» բուժկենտրոն: Քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում բուժկենտրոնից հայտնեցին, որ երեխան հիվանդանոցում մահացել է: