04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ողորմի՛ր, Տեր Աստված

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն նրանց հոգիներին։
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես երկնքում եւ երկրի վրա։

Բարի, երկայնամիտ, բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին, որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի մահը, այլ դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց։ Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու առաջնորդի՛ր մեզ պահելու բոլոր պատվիրաններդ։

Սրբի՛ր եւ մաքրիր մեր հոգին ու մարմինը, քավի՛ր մեր մեղքերն ու փրկի՛ր մեզ ամեն տեսակ չար գործերից, ճանապարհ ցույց տուր խորհուրդներդ եւ ցանկություններդ ճիշտ կատարելու ու բժշկիր մեր հիվանդությունները։ Շրջապատի՛ր մեզ Քո սուրբ հրեշտակներով, որպեսզի նրանց բանակի առաջնորդությամբ եւ պահպանությամբ հասնենք հավատի միությանը ու Քո անհասանելի եւ անսահման փառքի զորությանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ