06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հրավիրել են Նախագահական. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ օրերս ՀՀ ԱԱԾ- ն Աերժ Աարգսյանին զեկուցել է, որ Էլեկտրական Էներգիայի հնա­րավոր սակագնի ավելացման հնարավորությունը դժգոհության լուրջ ալիք Է բարձրացրել ոչ միայն պետական ողջ համակար­գում, այլեւ, մասնավորապես, իրավապահ համակարգում:

ԱԱԾ համապատասխան բաժինը Աերժ Աարգսյանին զեկուցել Է, որ Հայաստանի ոստիկանների շրջանում ակտիվ խոսակցություն­ներ կան, որ եթե քաղաքացիները լրջորեն ընդվզեն էլեկտրաէներ­գիայի սակագների թանկացման դեմ, իրենք, այսինքն՝ ոստի­կանները, պետք է հնարավորինս հանդուրժող գտնվեն ցուցա­րարների նկատմամբ: Այս ահազանգի կապակցությամբ, թերթի տե- ղեկություններով, Բաղրամյան 26 են հրավիրվել ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Վերջիններս իրավի­ճակը բացատրել են նրանով, որ ոստիկանների աշխատավար­ձը բավականին ցածր է եւ ոստիկանության բազմաթիվ աշխա­տակիցներ կարծում են, որ էլէներգիայի թանկացումը լրջագույն հարված է հասցնելու իրենց ընտանեկան բյուջեին: ԱԱԾ մեր աղբ­յուրները տեղեկացնում են, որ իրենց վերլուծություններով’ վերջին տարիներին կայացված ոչ մի որոշում այնքան դժգոհություն չի առաջացրել ոստիկանների շրջանում, որքան դժգոհություն Է առաջացրել Էլեկտրական հոսանքի պոտենցիալ թանկացումը: Եւ այս իրավիճակը լրջորեն մտահոգում Է Բաղրամյան 26-ին: 

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ